Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայի մարզում առևտրի կենտրոն է այրվում

Մոսկվայի մարզում այրվում է «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ առևտրի կենտրոնում տեղակայված «OBI» խանութի շինարարարական բաժնում պայթյուններ են որոտացել։
«Պայթել են ներկերի, աերոզոլների տարաները»,– ասված է հաղորդագրությունում։

Առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 6-ին։ Ըստ ԱԻՆ–ի` հրդեհի մակերեսը 7 հազար քառակուսի մետր է։ Դատախազության տեղեկություններով՝ տուժածներ չկան, սակայն տվյալները ճշտվում են ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 30 մարդ, 9 միավոր տեխնիկա, աշխատանքին պատրաստ է միանալ ԱԻՆ ավիացիան: Հրդեհին տրվել է բարդության չորրորդ աստիճան։
Դեպքի վայր է մեկնել Խիմկիի դատախազ Դենիս Անդրեևը։