Search
Close this search box.

Փաստաբանների պալատի նախագահի ընտրությանը կմասնակցի մեկ թեկնածու

Սեպտեմբերի 9-ին, Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին առաջադրվել է՝ ՓՊ գործող նախագահ Արա Զոհրաբյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ այլ թեկնածուներ չեն առաջադրվել, քան որ վստահ չեն, որ կստանան մեծամասնության քվեն. «Ես չեմ ասում, որ արժանիքներով որևէ մեկից ավելի լավն եմ, ես այդպիսի մեծամտությամբ չեմ տառապում»,- ասաց Զոհրաբյանը, ում համար վիրավորական են այն կարծիքները, թե իբր բոլոր փաստաբանները ճնշված են, քանի Փաստաբանների պալատը կարողանում է վարչական ռեսուրս կիրառել փաստաբանների նկատմամբ: Ըստ նրա, եթե որոշ փաստաբաններ ուզում էին փրկել փաստաբանների պալատն իրենից, ապա ընտրություններին պետք է միասնական թեկնածույով մասնակցեին: Սա չի նշանակում, որ Արա Զոհրաբյանը ընտրված նախագահ է. «Հնարավոր է՝ փաստաբանների կեսից ավելին չմասնակցի ընտրությանը, և 50 տոկոսից ցածր մասնակցության դեպքում չըտնրվեմ, կամ էլ ուղղակի բոլորը դեմ քվեարկեն»: Կատարած աշխատանքի մասին խոսելիս Ա. Զոհրաբյանը տեղեկացրեց, որ վերջին 4 տարիների ըթացքում ստեղծել է փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով, մարզերում կան մարզային համակարգողի գրասենյակներ, ստեղծվել է նաև փաստաբանների երիտասարդական և արագ արձագանքման խորհուրդներ: