Search
Close this search box.

Ալլա Պուգաչովան ընդգրկվել է 2022 թվականի ամենաազդեցիկ կանանց հարյուրյակում

Ռուս էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան ընդգրկվել է BBC լրատվականի կազմած 2022 թվականի ամենաազդեցիկ կանանց 100-յակում: Ամբողջական ցանկը հրապարակվել է լրատվականի կայքում:

Ցանկի հեղինակները նշել են, որ Պուգաչովան վաճառել է ավելի քան 250 միլիոն ձայնագրություն՝ հիշեցնելով, որ նա ունի 500-ից ավելի երգեր եւ 100-ից ավելի ալբոմ:

«Նրան արդարացիորեն անվանում են «ռուսական էստրադայի թագուհի»: Նա վաղուց դարձել է լեգենդ, որը հայտնի է իր մաքուր մեցցո-սոպրանոյով, սակայն այժմ երգչուհին այլեւս ելույթ չի ունենում»,- գրված է BBC լրատվականի հրապարակած ցանկում`Պուգաչովայի լուսանկարի կողքին:

Պուգաչովայից բացի, ցուցակում ընդգրկված են երգչուհի Բիլի Այլիշը, Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան, դերասանուհիներ Պրիյանկա Չոպրան եւ Սելմա Բլերը, իրանցի լեռնագնաց Էլնազ Ռեկաբին, Բարբադոսի վարչապետ Միա Մոթլին եւ այլ կանայք։