Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղոդագրություն է տարածել

Ռուսաստանի զինված ուժերը դեկտեմբերի 5-ին ուկրաինական ռազմական և էներգետիկ օբյեկտների վրա զանգվածային հարձակման ժամանակ հրթիռային հարվածներ չեն հասցրել Կիևին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։

Ռուսական ՊՆ-ում հիշեցրել են, որ դեկտեմբերի 5-ին ռուսական զորքերը մեծ հեռահարության օդային և ծովային բազավորման բարձր ճշգրտության զենքով զանգվածային հարված են հասցրել ռազմական կառավարման համակարգին, պաշտպանական համալիրի օբյեկտներին և դրանց հետ կապված ուկրաինական էներգետիկ օբյեկտներին:

Հարվածները հասել են նպատակին, բոլոր նշանակված օբյեկտները խոցված են։ Գերատեսչությունում, սակայն, ընդգծել են, որ Կիևին հրթիռային հարվածներ չեն հասցվել։
Նշվում է նաև, որ ուկրաինական ենթակառուցվածքներին հասցված զանգվածային հարվածներով ՌԴ ԶՈւ-ն երկուշաբթի օրը ընդհատել է պաշտպանական արտադրանքի վերանորոգումն ու թողարկումը, ինչպես նաև խախտել է ռազմական տեխնիկայի երկաթուղային փոխադրումները և պահեստայինների տեղափոխումը ռազմաճակատ։

Բացի այդ, ռուս զինվորականները հարձակում են իրականացրել Կրասնոլիմանսկի ուղղությամբ և շահավետ դիրքեր են զբաղեցրել, ուկրաինացի զինվորականները կորցրել են ավելի քան 80 մարդ։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Կուպյանսկի ուղղությամբ խափանվել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը։ Ուկրաինական կողմը կորցրել է մինչև 65 զինվորական։