Search
Close this search box.

Մոսկվայում ընթանում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Մոսկվայում ընթանում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բայրամովը ծաղկեպսակ է դրել Ռուսաստանի մայրաքաղաքի Ալեքսանդրովյան այգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին։ Այնուհետ Ադրբեջանի արտգործնախարարը ուղեւորվել է ՌԴ ԱԳՆ՝ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու համար։

Դեկտեմբերի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ արտգործնախարարների հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական ասպեկտների, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերի վերաբերյալ։