Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեր աշխատակիցները խոսում են՝ քաղաքապետը թեմաների մեջ ա. բամբասանքները թարգե՛ք». քաղաքապետը բարկացավ

«Դուք մեր «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ գնացե՞լ եք, հանձնարարական ունեիք չէ, որ պետք է գնայիք այդտեղ»,-Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Վահան Արսենյանին դիմեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Արսենյանը պատասխանեց, որ միայն գերեզմանատուն է այց կատարվել, բայց ՀՈԱԿ-ի շենք չեն գնացել:

Վարչության պետի պաշտոնակատարը հայտնեց, թե անհրաժեշտություն կա, որ նաև ՀՈԱԿ-ում ուսումնասիրություն անեն:

«Դե խնդրում եմ՝ ինչ պետք է, այսօր ուշադիր վերահսկողությունն արեք: Ձեր աշխատակիցներն էլ, չգիտեմ, խոսում են՝ քաղաքապետը թեմաների մեջ է, մեզ էլ ուղարկել է այնտեղ, իրեն թվում է, թե մենք չգիտենք որոն է…»,-ասաց Սարգսյանը և վարչության պետին հանձնարարեց. «Ուրեմն, շատ ուշադիր ուսումնասիրություն եք անում, որ այդ թեմաները բարձրաձայնեք»:

Վահան Արսենյան հայտնեց, որ ցանկանում է հասկանալ, թե որ աշխատակիցն է եղել և ինչ է խոսել:

«Կոնկրետ ձեզ կասեմ, թե ով է եղել: Ձեր վարչությունում է, ուրեմն ձեր վարչությունն կարգի հրավիրեք: Էդ բամբասանքներն էլ թարգեք ընդհանրապես քաղաքապետարանում»,-հայտարարեց Երևան քաղաքապետը:

Ասրյանը արձագանքեց, որ տեղյակ չէ, թե որտեղից են նման խոսակցությունները:

«Շատ վատ է, որ անտեղյակ եք»,-Վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարին ասաց Հրաչյա Սարգսյանը: