Search
Close this search box.

Տարիներով հաստատված կայուն դիրք ու համբավ ունեցող «Ալիք էներգո»

Հայաստանում այսօր էլեկտրաէներգետիկ ենթակայանների արտադրությամբ զբաղվող միայն մի քանի ընկերություն կա: Ամենահներից է, եթե ոչ ամենահինը, «Ալիք էներգո» ընկերությունը: Ընկերությունը պարբերաբար մասնակցում է միջազգային ցուցահանդեսների, կապ է պահպանում միջազգային գործընկերների հետ: Այլ կերպ ասած` ձեռքը զարկերակին պահած փորձում է արդարացնել լավագույնը լինելու կոչումը: «Ալիք էներգոն» Հայաստան է ներմուծում նորություններն ու հայաստանյան շուկայում դառնում աշխատելաոճ թելադրող: Որակ-գին հարաբերակցությունը ընկերության ամենամեծ առավելություններից մեկն է:

Էներգետիկ ենթակայանների կառուցման ոլորտը աշխարհում զարգանում է մեծ թափով: Հայաստանը ևս հետ չի մնում: Եթե աշխարհում ընթացող զարգացումը հաշվարկենք 10 բալանոց սանդղակով, ապա Հայաստանը 8-րդ տեղում է: Առանց վարանելու կարելի է ասել հետ չի մնում զարգացումներից: «Ալիք էներգո» ընկերությունը, օրինակ, չոր տրանսֆորմատորների հազվագյուտ պատվերները կարողանում է կյանքի կոչել, նա չոր տրանսֆորմատորները Հայաստան է ներկրում Իտալիայից  Ջի Բի Այ (GBE)  ընկերությունից :

Սրանք աշխարհում հայտնի, որակի հաշվին ամենամեծ սպառումն ունեցող ընկերություններն են, որոնց հետ համագործակցելը ևս մեկ մեծ առավելություն է տալիս իր գործում վարպետ, տարիներով հաստատված կայուն դիրք ու համբավ ունեցող «Ալիք էներգո» ընկերությանը:

Քանի  որ  շուկայում մեծ պահանջարկ ունեն նաև չինական արտադրության վակուումային անջատիչները, Ալիք էներգո» ընկերությունը    բոլոր  սեգմենտների  պահանջարկը  բավարարելու համար  ներմուծում է  վակուումային անջատիչներ  Չինաստանից  ևս:

«Ալիք-էներգո» ընկերության կողմից տեղադրված տրանսֆորմատորները կարող են ծառայել նվազագույնը  15-20 տարի: Կան Տրանսֆորմատորներ, որոնք կարող են ծառայել հավերժ: Այստեղ ամենակարևոր են անվտանգության համակարգերի ու պաշտպանության ճիշտ ընտրությունն ու արդեն պատվիրատուի կողմից ճիշտ կիրառությունն ու շահագործման կանոնների պահպանումը : Հենց այստեղ է,որ «Ալիք էներգո» ընկերության կողմից տրված գրագետ խորհրդատվությունը կարող է երկարացնել ենթակայանի կյանքը:

Սովորաբար տրանսֆորմատորները նախատեսված են ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրության վրա տեղադրելու համար, դրանից բարձր տեղադրելու դեպքում տրանսֆորմատորների կյանքը կարճանում է։

«Ալիք էներգո»-ն նման դեպքերում առաջնային նշանակություն է տալիս պաշտպանական համակարգերին և վստահաբար հայտարարում է` իրենք չեն վախենում անգամ բարձրությունից: Շորժայում ընկերության կողմից 2000 մ բարձրության վրա տեղադրված և անխափան աշխատող կայանը դրա վառ ապացույցն է:

Ներդրում իրականցնող, բիզնես ստեղծող` արտադրության, հյուրանոցային ծառայության, ջերմոցների, արևային կայանների, փոքր ՀԷԿ-երի,նոր շենք-շինությունների կառուցման աշխատանքներով և ցանկացած այլ գործունեությամբ զբաղվող այն ընկերությունները, որտեղ կա էլեկտրաէներգիայի սնուցման կարիք և չկա էլեկտրաէներգիայի հասանելիություն, կարող են դիմել «Ալիք էներգո» ընկերությանը: Ընկերությունը արդեն տասնամյակներ զբաղվում է ժամանակավոր և հիմնական էլեկտրական սնուցման ապահովմամբ:  «Ալիք էներգո» ընկերությունը գործունեության ընթացում մոտ 1000 պատվիրատու է ունեցել: «Ալիք էներգո» ընկերությունը դրական արձագանք ստանում է գրեթե բոլոր պատվիրատուներից, ովքեր գնահատում են արված աշխատանքն ու ստացած ճիշտ խորհրդակցության արդյունքում արված ճիշտ ընտրությունը: Կենդանի գովազդն այս ընկերության համար ամենից արդյունավետ գովազդն է եղել: Ստացած արդյունքից գոհ պատվիրատուները բերնեբերան փոխանցելով արձագանքները, մեծացրել են ընկերության պատվիրատուների թիվը:   «Ալիք էներգո» ընկերությունը, որը չնայած այն հանգամանքին, որ լավագույն գնով լավագույն ծառայություններն է մատուցում, այդուհանդերձ, իր մշտական գործընկերների համար հատուկ պայմաններ ու զեղչային առաջարկներ է անում: Ընկերության ծառայություններից մեկ անգամ օգտվողը անպայման ընկերոջն ու բարեկամին ուղղորդում է դեպի վստահելի, հուսալի ու փորձառու «Ալիք էներգո» :

«Ալիք էներգո» ընկերությունը պարբերաբար համալրում է իր տեխնիկական բազան։ Վերջին` ամենամեծ ձեռքբերումներից են համարվում արտաքին տեղակայման 35 կվ վակուումային անջատիչները` չինական և ռուսական արտադրության:

Ընկերությունը առաջարկում է հետևյալ արտադրանքը  և ծառայությունները.

  • Ուժային տրանսֆորմատորների վերանորոգում
  • Էլեկտրական շարժիչների վերանորոգում
  • Ենթակայանների վարձակալություն
  • Յուղային ուժային տրանսֆորմատորների ներմուծում և վաճառք
  • Չոր տիպի  ուժային տրանսֆորմատորների ներմուծում և վաճառք
  • Էլեկտրաէներգետիկ սարքավորումների ներմուծում և վաճառք
  • Էլեկտրաէներգետիկ սարքավորումների արտադրություն և վաճառք

Հայաստանում տրանսֆորմատորային ենթակայանների արտադրության ու սպասարկման ոլորտում մասնագետների լուրջ խնդիր կա, բայց սա չի խանգարել «Ալիք էներգո» ընկերությանը լավագույն մասնագետներին համախմբելու և որակյալ ծառայություններ մատուցելու համար:

Այդ գործում օգնության են հասնում նաև միջազգային գործընկերները: Իտալիայի գործարաններից մեկի սեփականատերը Հայաստան էր ժամանել`ծանոթացել ու բարձր գնահատել եղած ռեսուրսներով կատարված աշխատանքը: «Ալիք էներգո» ընկերություն են ժամանել նաև Ղազախստանի գործընկերները: Փորձի փոխանակում մշտապես արվում է: Այլ կերպ ասած` Հայաստանում առկա ցանկացած պահանջարկ «Ալիք էներգո» ընկերության կողմից ենթակա է բավարարման:

Լինելով առաջատար ընկերություն, կիրառելով նորարարական մոտեցումներ, «Ալիք էներգո» ընկերությունը առաջիկայում իր հաճախորդներին կառաջարկի լավագույն լուծումը  ուժային տրանսֆորմատորների սպասարկման մեջ:  Աշխատանքների մեծ մասն արդեն արված է: Հեռակա օնլայն մոնիտորինգը շուտով հնարավորություն կտա հեռակա կարգով հետևել տրանսֆորմատորների աշխատանքին: Օնլայն մոնիտորինգից զատ, ընկերության աշխատակիցը ամիսը մեկ անգամ կայցելի և տեղում կստուգի տրանսֆորմատորի աշխատանքը:

«Ալիք էներգո» ընկերությունը առաջիկայում նախատեսում է նաև ներմուծված իտալական փաթույթներով չոր տրանսֆորմատորների հավաքում տեղում: Նախադեպն արդեն կա, արդյունքը գոհացնող է: Նախատեսվում է նաև նոր տիպի չոր, էպօքսիդային  ձուլածո մեկուսացումներով տրանսֆորմատորների արտադրություն հիմնել:

Արտերկրում կան տրանսֆորմատորային ենթակայանների ավելի մեծ տեսականի, հետաքրքիր ու զարգացած լուծումներ, որոնք դեռևս պահանջարկի բացակայության պատճառով չկան Հայաստանում: «Ալիք էներգո» ընկերությունը պատրաստ է բավարարել ցանկացած խստապահանջ պատվիրատուի ցանկություններն ու կառուցել ամենաժամանակակից  ու նորարարական լուծումներով ենթակայանները: Խոսքն, օրինակ, ստորգետնյա ենթակայնների մասին է: Որոշ զարգացած երկրներում այգու խոտածածկ տարածքի տակ են թաքնված ենթակայանները, որոնք անձայն աշխատանքի շնորհիվ իրենց զգացնել չեն տալիս:

Եթե կարճ, ապա «Ալիք էներգո» ընկերության համար դժվարությունն ու խնդիրը միայն ևս մեկ քայլ առաջ գնալու, զարգանալու և աշխարհին հայտնի մի նոր լուծում ևս Հայաստան բերելու լավ առիթ է:

«Ալիք էներգո»` բարի համբավ` ձեռք բերված արդյունավետ աշխատանքի, տարիների փորձի ու որակական բարձր ապահովման շնորհիվ:

https://www.facebook.com/aliqenergo.am

www.aliq-energo.am