Search
Close this search box.

«Եղել են տարիներ, երբ դեկտեմբերի այս օրերին դիտվել է -25․․․-30». Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եղել են տարիներ, օրինակ 1994թ-ին, երբ դեկտեմբերի այս օրերին հանրապետության լեռնային մարզերում դիտվել է -25․․․-30, իսկ Արարատյան դաշտում ու Երևանում -18․․․-20 աստիճան սառնամանիք»։

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ: