Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Արագածոտնում. երիտասարդ ամուսիններն ու նրանց 3 տարեկան տղան մահացել են

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Վահե Հովհաննիսյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին՝ Աշտարակի կամրջի մոտ իր վարած «Vaz 21-06» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 50 մետր արգելապատնեշի մեջ մխրճված առաջ է ընթացել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Վ․ Հովհաննիսյանի ուղեվորներ Արագածոտնի մարզի բնակիչներ 22- ամյա Արմինե Թորոսյանը և 3-ամյա Վաչե Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Աշտարակի ԲԿ շտաբօգնության ավտոմեքենային ով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան փակել գազի բալոնի փականը, ապա ավտոմեքենայի միջից դուրս են բերել երկաթե արգելապատնեշը։

Կայքի մահացածները ամուսիններ էին ու նրանց երեխան։