Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ փախուստի դիմած կալանավորված անձից

Այսօր առավոտյան «Մաշկաբանության ազգային կենտրոնում» բուժվող կալանավոր է փախուստի դիմել, որին հաջողվել է գտնել, տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։

Նշվում է, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված Գասպար Պողոսյանը (1981թ․ ծնված ) հիվանդանոց էր տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։ Նոյեմբերի 25-ից նա ստացիոնար բուժման մեջ էր գտնվում:

«Այսօր առավոտյան` ժամը 8։30-ի սահմաններում, տղամարդը դիմել էր փախուստի հիշյալ կենտրոնի լոգասենյակի պատուհանից։ Այսօր` ժամը 16։00-ի սահմաններում, քրեակատարողական ծառայողները կալանավորված անձին հայտնաբերել են Արարատի մարզի Ավշար համայնքում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։