Search
Close this search box.

21-ամյա կինը ծննդաբերելուց հետո մահացել է․ ամուսինը դիմել է ոստիկանություն

SAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին ոստիկանություն է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ Դավիթ Ն․-ն, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 18։00-ին Երևանի «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում իր կինը մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորի գլխավորությամբ։ Արդեն տեղում Դավթի Ն․-ն լրացուցիչ հայտնել է, որ մահացածն իր 21-ամյա կինն է՝ Ծովինար Ն․-ն, ով նոյեմբերի 25-ին «Հանրապետական» ծննդատանը ծննդաբերել էր, որից հետո նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։