Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանցիները ինչո՞ւ են շրջափակել Արցախը և ինչ էր զգուշացնում Լավրովը

Մինչև Արցախը ծրջափակման մեջ պահելը ԱՊԱ գործակալությունը տեղեկատվություն է տարածել թե Ադրբեջանի ՊՆ-ն հիմք ընդունելով այդ երկրի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը խնդրանքը դիմել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությանը` խնդրելով Ադրբեջանի համապատասխան կառույցներից մասնագետներ ուղարկել նշված տարածքներ՝ ուսումնասիրելու և վերահսկել Ադրբեջանի այս տարածքներում օգտակար հանածոների ապօրինի շահագործումը և դրա հետ կապված բնապահպանական բարդությունները:

ԵՎ այսօր, 2022 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, անունը դնելով բնապահպանական ակցիա: Փաստացի Ալիևը հիմա էլ գործում է բնապահպանի դեմքով:

Այնինչ սա Ադրբեջանի հերթական հումանիտար աղետն է Արցախի Հանրապետության ժողովրդի նկատմամբ և հեղինակազրկում ու հարված ռուս խաղաղապահներին:

Ինչ կհաջաողվի ռուս խաղաղապահներին չանապարհը բացելու հարցում, այս պահին դժվար է ասել, քանի որ ռուսական կողմը այլևս չի թաքցնում, որ Ալիևն ու Փաշինյանը Արցախի հարցը ի օգուտ Ադրբեջանի են լուծել:

Բառացիորեն օրեր առաջ Լավրովը հայտարարեց, որ Փաշինյանն ու Ալիևը Պրագայից բերել են փաստաթուղթ, որով ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ մաս է․ ստացվում է որ Լավրովը ճիշտ էր: