Search
Close this search box.

Լավրովի ասուլիսի հակահայ ստերից ու նենգափոխումներից հերթական դրվագ

Լավրովին Լեհաստանը թույլ չէր տվել մասնակցել ԵԱՀԿ նիստին, որպես ահաբեկչությունը հովանավորող պետության ԱԳ նախարարի, եւ Լավրովը որոշել էր եվրոպական անվտանգության թեմայով ասուլիս տալ, որը ողորմելի արդարացումների, ստերի ու նենգափոխումների մի ողջ հավաքածու էր։

Բնականաբար, ղարաբաղյան թեման նույնպես շոշափվելու էր, քանի որ Ռուսաստանը, շրջանցելով ԵԱՀԿ մանդատը, թուրքերի հետ ահաբեկչական արշավ իրականացրեց Հայաստանի դեմ։ Այս համատեքստում, եւ հատկապես մոսկովյան կլինիկական հակահայ դիրքերից այդ ստերն առանձնահատուկ պիտի ընդգծվեին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի չեզոքացման վերաբերյալ լավրովյան ստերին արդեն անդրադարձել ենք։ Ինչ վերաբերում է նրա հիշատակած 2012 թ․ ռուսական առաջարկներին՝ 5 շրջանների վերադարձ, կարգավիճակի հետաձգում եւ այլն, դրանք մադրիդյան սկզբունքներն են, որոնք պետք է չեզոքացվեին Մինկսի խմբի ձեւաչափի չեզոքացման հետ միասին, որը Ռուսաստանն իր պրոքսի Բաքվի հետ ձեռնարկեց 2014-2015-ին Հայաստանի դեմ դիվերսիոն, 2016-ի ապրիլյան ռազմագործողություններից եւ Վիեննայի օրակարգից հետո։

Լավրովի պլանը ոչ մի կարգավիճակ որեւէ պահի չէր առաջարկում, միայն 7 շրջանի միաժամանակյա հանձնում եւ ռուսական կոնտինգենտի մուտք Արցախ։ ՄԽ ձեւաչափի եւ Մադրիդյան սկզբունքների չեզոքացման նպատակը միջազգային խաղաղապահ կոնտինգենտի ներկայության բացառումն էր։ Իսկ ռուսական զորքի մուտքը հնարավոր էր միայն ԵԱՀԿ մանդատը շրջանցելով եւ Հայաստանի դեմ պատերազմով՝ հայերի երաշխավորված պարտությամբ։

Ահա սա է իրագործել Մոսկվան՝ Հայաստանի դեմ իր ռազմավարության շրջանակում, թուրքերի հետ համատեղ։ Կարգավիճակը սերունդներին թողնելու վերաբերյալ Պուտինի ու Լավրովի չքմեղանքը միամիտ հայերի համար է, ռուսական «փրկչության» դեմքը պահելու ողորմելի փորձ։

1991-ի Ալմա-Աթայի հռրակագրի, ԼՂԻՄ-ը Ադրբ․ԽՍՀ մաս լինելու մասին Լավրովի նենգափոխումների մասին՝ առաջիկայում։

Lragir.am