Search
Close this search box.

«Մենք ապրում ենք զավակներ և տարածքներ կորցրած Հայաստանում…հանգիստ թողեք երկրիս սրբատաշ քարերը». օպերայի երգչուհի Հասմիկ Պապյան

Հանրապետության հրապարակի ճարտարապետական կոթողների քարերը ծակելով, դակելով, լույսեր վառելով, միևնույն է չենք դառնալու ոչ Փարիզ, ոչ էլ Նյու Յորք…Մենք ապրում ենք բզկտված, դժբախտ, զավակներ և տարածքներ կորցրած, դեռևս հողին չհանձնված և գերության մեջ գտնվող զինվորներով, մշուշապատ ապագայով Հայաստանում: Փայլփլուն, արհեստական տոնածառով, ահռելի ծախսեր անելով չեք կարողանալու ամոքել մեր վերքերը, առավել ևս չեք հաջողելու մեզ զվարճացնել…Հանգիստ թողեք երկրիս սրբատաշ քարերը, նրանք ի տարբերություն ձեզ՝ հիշողություն ունեն…

Հայ օպերայի երգչուհի Հասմիկ Պապյան