Search
Close this search box.

Հյուսիսային պողոտան այս պահին․ մեծ նստացույց է մեկնարկել

«Ազգային ժողովրդական բևեռի» ներկայացուցիչները, համակիրները կրկին հավաքվել են Հյուսիսային պողոտայում ու «Բևեռի» անդամ, կալանավորված Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով նստացույց են իրականացնում։

«Եկեք անտարբեր չլինենք, եկեք չնպաստենք ռեժիմի վայրագություններին»,- ասում են ակցիայի մասնակիցները։