Search
Close this search box.

Ջրաբերի տարածքում ընկած ինքնաթիռն ուղեւորվում էր Աստրախան. մանրամասներ

Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում դեկտեմբերի 1-ին կործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԻՆ Մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

ՀՀ ԱԻՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Ջրաբերի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել է և բռնկվել, տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։
«Քաղաքացիական ավիացիայից ԱԻՆ-ին տեղեկացրել են, որ B55 տիպի ինքնաթիռն անհետացել է ռադարներից: Մեր խմբերը գնացել են դեպքի վայր և Ջրաբեր գյուղի մոտակայքում հայտնաբերել այրված ինքնաթիռը»,-ասաց Կոստանյանը։

Նրա խոսքով` բացի երկու դիերից, այլ մարմիններ չեն հայտնաբերվել: Կոստանյանը հավելեց, որ ինքնաթիռն ընկել է բաց դաշտում, որևէ այլ ենթակառուցվածք չի վնասվել:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր հերթին հայտնում է, որ տեղական ժամանակով 13:11-ին Երևան–Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:

«Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:

Ավիավթարի տեսանյութը՝ այստեղ