Search
Close this search box.

Ֆրանսիայի ԱԳՆ–ն՝ ՀՀ–ի վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի ընդունած բանաձևի մասին

Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի ընդունած բանաձևի տեքստը երկրի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։

«Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է նախարարի կողմից, մասնավորապես` անցյալ տարվա նոյեմբերի 29-ին։ Ֆրանսիան շարունակում է կողմերին հորդորել առաջ շարժվել բանակցություններում` օգտվելով խաղաղության հնարավորությունից»,– շեշտել է գերատեսչությունը։

Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում նշվում է նաև, որ հենց այս ոգով է Ֆրանսիայի նախագահը Պրահայում անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը հանգեցրել է Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդների առաքելության ծավալմանը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը երեկ միաձայն կողմ քվեարկեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևին։