Search
Close this search box.

Բաքվի հիստերիկ արձագանքը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունած հայանպաստ բանաձևը վերաբերյալ

Ֆրանսիան խոչընդոտում է խաղաղությանը, հայտարարել է Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան՝ արձագանքելով Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձևին։ Աբդուլաևան կարծում է՝ Ֆրանսիան վնասում է հայ — ադրբեջանական խաղաղ գործընթացը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ պնդելով, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը «լի է ստով և զրպարտանքով», «Ադրբեջանի դեմ հերթական սադրանքն է, ինչպես և որոշ ժամանակ առաջ Սենատում ընդունված բանաձևը»։ Ազգային ժողովի բանաձևը, ըստ պաշտոնական Բաքվի, «ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին վնաս հասցնելուն»։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, թե այդ բանաձևը ևս մեկ անգամ ցույց է տալիս «Ֆրանսիայի կողմնակալ քաղաքական դիրքորոշումը, որը չի կարող հանդես գալ չեզոք և արդար միջնորդի դերում»։