Search
Close this search box.

Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, մենք ՝ Նոր տարվան

Երկրորդ օրն է` Ադրբեջանը օգտագործում է թեթև հրետանի` նռնականետ, ականանետ։ Ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից նույն սցենարին, որը նախորդում էր 44–օրյա պատերազմին։

Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի հեղինակ և վարող Արման Աբովյանի խոսքով` անհիմն են իշխանական ներկայացուցիչների այն պնդումները, թե հակառակորդի նոր սադրանքներին նախապատրաստվելու ռեսուրս չկա։

«Գործողումների և պարգևավճարների ռեսուրս կա, էլեմենտար նախապատրաստական աշխատանքներ անցկացնելու համար ռեսուրս չկա՞։ Մեզ մոտ մի իրավիճակ է ստեղծվել, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, մենք պատրաստվում ենք Նոր տարվան»,–ասաց Աբովյանը։