Search
Close this search box.

Հրապարակվեց, թե քանի զոհ ունի Ուկրաինան պատերազմից սկզբից մինչ օրս

Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 100 000 մարդ: Այս մասին տեղեկությունը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրապարակել է Twitter-ում տեղադրված տեսաուղերձում։ Նա նշել է, որ զոհվել է նաև ավելի քան 20 000 խաղաղ բնակիչ:

Լայենն ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է պատասխան տա իր սարսափելի հանցագործությունների համար:

«Այս պատճառով մենք, աջակցելով Միջազգային քրեական դատարանին, առաջարկում ենք հիմնել մասնագիտացված դատարան, որը կունենա ՄԱԿ-ի աջակցությունը և կհետաքննի ու կդատապարտի Ռուսաստանի ագրեսիայի հանցանքները», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: