Search
Close this search box.

Տարադրամի փոխարժեքները Հայաստանում. դոլարն ամրապնդվել է դրամի նկատմամբ

Հայաստանի արժութային շուկայում դոլարը դրամի նկատմամբ ամրապնդվել է. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 30-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,24 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ամերիկյան արժույթն ավելացել է 0,10 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.91 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը մնացել է անփոփոխ։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 401.06 դրամ է, այն արժեզրկվել է 1.58 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 415,85 դրամ միջին գնով, ինչը 2,02 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։ Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.02 դրամով և կազմել 6.20 դրամ։

Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.73 դրամ միջին գնով, նոյեմբերի 29-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.01 դրամով։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 460.17 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 2.09 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 2,86 դրամով՝ կազմելով 486,83 դրամ։