Search
Close this search box.

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կիսել են ունեցվածքը

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մինչդատական համաձայնության են հասել ունեցվածքի բաժանման հարցում, երաժիշտը պարտավոր կլինի ամսական 200 հազար դոլարի չափով ալիմենտ վճարել, հաղորդում է Today-ը:

Լոս Անջելեսի դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն` զույգը պայմանավորվել է կիսել մասնավոր դպրոցի և մանկապարտեզի, ինչպես նաև երեխաների առողջության ապահովագրության և անվտանգության աշխատակիցների ծախսերը, իսկ Ուեսթը ամսական 200 հազար դոլարի չափով ալիմենտ կվճարի:

Գույքի զգալի մասը բաժանելու կարիք չկա, քանի որ զույգը ամուսնանալուց առաջ ամուսնական պայմանագիր էր կնքել։