Search
Close this search box.

Պեմզաշենցիների անուղղակի պահանջով հարցաքննվել է կասկածյալներից մեկի հորաքույրը․ ի՞նչ է ասել նա. Aravot

Aravot.am-ը գրում է. Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի ու նրա երկու մանկահասակ երեխաների նկատմամբ կատարված ոճրագործության մեջ կասկածվող 32-ամյա Վրույր Բարսեղյանի հորաքույրն այս գործի շրջանակում ևս հրավիրվել է հարցաքննության։ Ողբերգական այս դեպքից հետո պեմզաշենցիները պնդում էին, որ Վրույր Բարսեղյանի հորաքույրը ևս մասնակցություն է ունեցել` թաքցրել է հանցագործության հետքերը։

Ըստ պեմզաշենցիների` տարեց կինը կազմակերպված սպանդից հետո գնացել է դեպքի վայր ու ժավելով լվացրել արյան հետքերը։

Պեմզաշենցիները նաև հիշում էին, որ տարիներ առաջ հորաքույրը սպանել էր իր մանկահասակ երեխային ու դրա համար դատվել։ Հորաքրոջ հարցաքննվելու փաստը Հանրային հեռուստատեսության «Լուրեր» ծրագրով հաստատեց նաև քննչական խմբի ղեկավար Նարեկ Գարեգինյանը։