Search
Close this search box.

«Ալիևն իր հանձնառությունն է հայտնել». ի՞նչ է հայտնում Տոյվո Կլաարը

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան էջում գրառում է արել` ամփոփելով նախորդ շաբաթվա վերջին Բաքու կատարած այցը:

«Ադրբեջանի նախագահն իր հանձնառությունն է հայտնել ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին։ Սակայն շատ մարտահրավերներ մնում են չլուծված: Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար»,-գրել է ԵՄ պաշտոնյան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը: