Search
Close this search box.

Էրիկ Իսրայելյանը հռչակվել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդների չեմպիոն

Հերթական նվաճումը հայկական բռնցքամարտում: Հայաստանը չեմպիոն ունի Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Փայլուն հաջողություն է գրանցել 60 կգ քաշային, Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը՝ իր տիտղոսներին ավելացնելով նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Եզրափակչում մեր մարզիկը մրցել է Վրաստանը ներկայացնող Գոչա Գուրդալավայի հետ և վստահ հաղթանակ տոնել:

Առաջին ռաունդում Իսրայելյանը նախաձեռնողի դերում էր և հաղթել է 5:0 հաշվով: 2-րդ ռաունդում Իսրայելյանը հաղթել է 3:2 հաշվով, իսկ 3-րդ ռաունդում 2 անգամ նոկդաունի է ենթարկել վրացի բռնցքամարտիկին և նվաճել ոսկե մեդալ։ Հավելենք, որ բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն Իսպանիայում ընթացող աշխարհի առաջնությունում ներկայացնում էին 11 բռնցքամարտիկ՝ Թովմաս Թումասյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (63 կգ): ), Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անթանոսյանը (71 կգ), Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ) և Ավետիք Հովակիմյանը (ծանր քաշային)