Search
Close this search box.

Գեղարքունիքի մարզում մայրը կերակրել է 28 օրական աղջնակին, 2 րոպե անց երեխային հայտնաբերել է մահացած

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 23-ին ժամը 05։50-ի սահմաններում, «Սեւան» բժկական կենտրոնից ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 05։50-ի սահմաններում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 28 օրական Ս․ Է․-ն է։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն հրավիրված երեխայի 22-ամյա մայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում ինքը երեխային կերակրել է, ապա պառկեցրել օրորոցում։ Ու 2 րոպե անց տեսել է, որ երեխան անշարժ է, բերանից փրփուր է գալիս, պարզել է, որ երեխան մահացել է։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։