Search
Close this search box.

Արցախի նախագահի խոսնակը՝ Վարդան Օսկանյանին կամ Արա Այվազյանին Արցախի ԱԳՆ նշանակելու լուրերի մասին

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, պատասխանելով Արցախում արտաքին գործերի նախարարի պաշտոնում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածությունների քննարկման վերաբերյալ լուրերին, նշել է, որ նախագահը Արցախի արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ նրանց չի արել, և այս պահին նման հարց օրակարգում չկա։ «Դավիթ Բաբայանը շարունակում է կատարել արտաքին գործերի նախարարի լիազորությունները՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Նախագահը Արցախի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ Վարդան Օսկանյանին կամ Արա Այվազյանին չի արել, և նման հարց այս պահին օրակարգում չկա։ Հստակ որոշում կայացնելուց հետո Արտաքին գործերի և մյուս նախարարների նշանակումների վերաբերյալ հրամանագրերը կհրապարակվեն»,-ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Արցախի Արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար քննարկվում են Վարդան Օսկանյանի եւ Արա Այվազյանի թեկնածությունները