Search
Close this search box.

Փաշինյանն անդրադարձավ Երևանում անցկացված ՀԱՊԿ վեհաժողովին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանում անցկացված ՀԱՊԿ վեհաժողովին։ «Արդյունքում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ։ Բայց իմ կարծիքով տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ և դրական քննարկում։ Այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման, և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք լրամշակել և գալ ընդհանուր հայտարարի։

Չնայած այս հանգամանքին, որ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն՝ մենք չստորագրեցինք հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց՝ մեր չստորագրելու պատճառով, բայց ես ընդհանուր առմամբ դրական եմ համարում քննարկումը և Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ ֆորմատով ունեցած բանակցությունները։ Հույս ունեմ որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են, հնարավորինս արագ կիրականացնենք»,- ասաց Փաշինյանը։