Search
Close this search box.

Նիկոլ Վովաևիչը լռում է, ուրեմն համաձայն է ինձ հետ․ Լուկաշենկո

Երևանում անցկացվող ՀԱՊԿ վեհաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու նախադրյալներ կան։ Այս մասին հաղորդում է Բելտան։ «Քննարկածից շատ բան հրապարակման ենթակա չէ։ Բայց ես փորձառու մարդ եմ։ Առաջին անգամ ազնիվ ու անկեղծ զրույց եղավ։

15 կետով համաձայնության եկանք։ Առաջին անգամ պայմանավորվեցինք, որ հատման կետեր կան համաձայնության հասնելու համար։ Ինչպես հասկացանք գործող նախագահողից (նկատի ունի Փաշինյանին), այս հայ-ադրբեջանական հակամարտությունը, եթե ահա այսպես գործենք, ինչպես քննարկեցինք, կավարտվի և խաղաղության պայմանագիր կստորագրվի», – ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Քանի որ Նիկոլ Վովաևիչը լռում է, ուրեմն համաձայն է ասածիս։ Տեսեք, համաձայն է», – հավելել է Բելառուսի ղեկավարը։