Search
Close this search box.

«Եթե Ռուսաստանը փլուզվի, ապա մեր տեղն այդ փլատակների տակ է». Լուկաշենկո

ՀԱՊԿ-ը գոյություն կունենա, և ոչ ոք ոչ մի տեղ չի փլուզվի, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովում նախանշելով ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնահերթությունները, հայտնում է BelTA-ն։

Երկրի ղեկավարը նշել է, որ վերջերս կարծիքներ են հայտնվել, թե ՀԱՊԿ-ի կյանքն ու ճակատագիրը կախված է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության արդյունքից:

«Ես զգում եմ, որ մենք եկել ենք ընդհանուր կարծիքի, որ եթե, Աստված մի արասցե, Ռուսաստանը փլուզվի, ապա մեր տեղը այդ փլատակների տակ է»,- ասել է բելառուսական պետության ղեկավարը։
«Նման խոսակցություն նույնիսկ չպետք է լինի, մենք չենք պատրաստվում հեռանալ ռազմաքաղաքական ասպարեզից, ՀԱՊԿ-ն գոյություն կունենա, և ոչ ոք ոչ մի տեղ չի փլուզվի, բայց մեզ միասնություն է պետք»,- հավելել է Բելառուսի նախագահը։