Search
Close this search box.

Երկրորդ խոշոր սենսացիան աշխարհի առաջնությունում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբում կայացավ Գերմանիա – Ճապոնիա խաղը։ Առաջին կեսում 11 մետրանոցից գերմանացիներին առաջ մղեց Գյունդողանը, բայց երկրորդ կեսում Դոանը և Ասանոն կերտեցին Ճապոնիայի հաղթանակը՝ 2-1։

Հիշեցնենք, որ երեկ գրանցվել էր առաջնության առաջին մեծ անակնկալը՝ Արգենտինան 1-2 հաշվով պարտվել էր Սաուդյան Արաբիային, այն դեպքում, երբ նույնպես հաշվի մեջ առաջ էր առաջին կեսից հետո։