Search
Close this search box.

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատածում իրավիճակը լարվել է. ադրբեջանական կողմը մեծաթիվ զորք ու մարտական տեխնիկա է կուտակել

Երեւանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին զուգահեռ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվել է։ Մասնավորապես, իրավիճակը լարված է հայ-ադրբեջական սահմանի Գեղարքունիքի հատվածում։

MediaHub-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը մեծաթիվ զորք ու մարտական տեխնիկա է կուտակել Կուտականի նոր զբաղեցրած դիրքերում, իսկ Կութ գյուղի հատվածում Ադրբեջանի զինված ուժերն ընդլայնել է հրետակոծության ինտենսիվությունը։

Զրույցում Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանն ասել է, որ ադրբեջանցիները գրեթե ամեն օր են կրակում Կութի միջդիրքային հատվածում։ Կուտականի հատվածում թշնամու զորքի կուտակումների եւ հնարավոր հարձակման մասին հարցին Շահնազարյանը հապաղեց պատասխանել, նշելով՝ «զերծ կմնամ»։

Ըստ էության, Շահնազարյանը չհերքեց տեղեկությունը։ Կուտականում ադրբեջանական զորքի կուտակումների վերաբերյալ տեղեկության իսկությունը MediaHub-ը փորձեց ճշտել նաեւ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։ Վերջինս ասաց, որ հայկական զինված ուժերը աչալրջորեն իրականացնում են իրենց վստահված սահմանի պաշտպանությունը։

Այդուհանդերձ, Դավիթ Շահնազարյանը նշեց, որ սեպտեմբերյան մարտերից հետո ամեն օր ակտիվություն է նկատվում ադրբեջանական կողմում, թշնամին այրում է հայ գյուղացիների խոտհարքերը. «Սեպտեմբերյան մարտերից հետո ադրբեջանցիները ինտենսիվ հրետակոծությամբ այրել են Նորաբակի եւ Կութի խոտհարքերը»,-հավելեց նա։