Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պուտին, օգնեք վերադարձնենք մեր երեխաներին». Անհետ կորած ու զոհված զինծառայողների հարազատները երթ են իրականացրել

Անհետ կորած ու զոհված զինծառայողների հարազատներն այսօր՝ նոյեմբերի 23-ին, բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի Հանրապետության հրապարակում: Նրանք պահանջում են թե իշխանություններից, թե միջազգային դերակատարներից վերադարձնել իրենց գերեվարված, անհետ կորած որդիներին:

Նրանք քայլերթով շարժվել են դեպի Ռուսաստանի դեսպանություն: Զինծռայողների հարազատների ձեռքին կան ռուսերենով ու հայերենով պաստառներ . ««Պուտին, վերադարձրու մեր տղաներին», «Թույլ մի տվեք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղբայրության փլուզում», «Վերադարձրեք հայ գերիներին Ադրբեջանից», «Անհետ կորածները Ալիեւի ձեռքին պատանդ են», «Նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ հետը չի կատարվում, միջոցներ ձեռնարկեք», «Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգնեք վերադարձնենք մեր երեխաներին»:

Ակցիայի մասնակիցները փակեցին ՌԴ դեսպանատան դիմաց գտնվողն Զաքյան փողոցը:

Զոհված զինծառայողի հարազատներից Արսեն Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց պահանջն է արագ պարզել անհետ կորած տղաների կարգավիճակը եւ եւ անհապաղ հետ վերադարձնել: Մենք արդեն երեք օր պատրաստվում էիք Պուտինի այցին: Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության երրորդ կողմը Ռուսաստանն է հանդիսացել եւ 8-րդ կետը մինչ օրս չի կատարվել, մեր պահանջն է, որ ինքը լինի հետեւողական, բոլոր լծակներն օգտագործի մեր երեխեքի հետ վերադարձի հարցում: Մեր կոչը ուղղված է ոչ միայն իրեն, այլ բոլորին: