Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Դվինում» է․ նրան դիմավորեց Արարատ Միրզոյանը

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը։
Բացման խոսքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ այսօրվա օրակարգը շատ հագեցած է, ընդգրկված են ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգությանը վերաբերող հարցեր։

«Հույս ունենք, որ կհաջողվի կառուցողական ձևով, մտքերի փոխանակմամբ վերլուծել և գնահատական տալ միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերին, վեր հանել հնարավոր մարտահրավերները ՀԱՊԿ անդամ երկրների համար»,–նշեց նա։

Նա հավելեց, որ հարցերի լայն շրջանակ ունեն քննարկելու և ներկայացրեց նիստի մասնակիցներին։