Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շղթայական ավտովթար՝ 7 մեքենայի մասնակցությամբ. Կա 9 վիրավոր

Գեղարքունիքի մարզում այսօր՝ նոյեմբերի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 9 անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում բախվել են Lexus, Mercedes, 2 BMW, VAZ 21010, Opel և ZIL մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 9 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով մեքենաներից մի մասը դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։