Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է ասել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ԱԱԾ-ում 24 գույք հափշտակելու աղմկահարույց բացահայտման գործով. armlur

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Բեգլարյանը հրավիրվել է ԱԱԾ եւ ծանոթացել ԱԱԾ-ի կողմից իր նկատմամբ հարուցված քրեական վարույթին, սակայն մեր տեղեկություններով՝ երբ հերթը հասել է հարցաքննոթյան, Գագիկ Բեգլարյանն ասել է,
որ օգտվելով իր իրավունքից հրաժարվում է ցուցմունք տալ: Ասել է, թե 24 գույքի հափշտկության գործով Երևանի քաղաքապետը հրաժարվել է ցուցմունք տալ:

Հիշեցնենք, որ օրերս Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթը, որի ընթացքում պարզվել է, որ 2002-2010 թվականների ընթացքում Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գ.Բ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր:Խոսքը 24գւյքի եւ երեք հողամասի մասին է: