Search
Close this search box.

«Ժողովուրդ». Սեւ ամպեր են կուտակվում Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի գլխին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեւ ամպեր են կուտակվում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասով օպերատիվ տեղեկություններ են ստացել , որի մասով սկսվել է գործընթաց: Բացի այդ՝ քաղաքական իշխանություններն են Ծառայության պետի գործունեության մասով բացասական գնահատական տվել, ուստի չի բացառվում ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հրաժեշտ տա իր պաշտոնին:

Կա՞ նման հեռանկար, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նովիկյանը հայտնեց, թե իրականությանը չի համապատասխանում լուրը: Կսպասենք իրադարձությունների զարգացմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում