Search
Close this search box.

Լոնդոնի «Չելսին» երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել 19-ամյա Արսեն Զախարյանի հետ

Լոնդոնի «Չելսին» երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան, հայազգի Արսեն Զախարյանի հետ:

Այս մասին հայտնում է անվանի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:

Աղբյուրի փոխանցմամբ, հիմա մնացել է, որ անգլիական ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ համաձայնության գա «Դինամոյի» հետ:

Ավելի վաղ Sports.ru-ն գրել էր, որ Արսենը դեկտեմբերին ժամանելու է Երևան` Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու համար։ ՀՀ քաղաքացիություն ունենալը կհեշտացնի Մեծ Բրիտանիայում աշխատանքային թույլտվություն ստանալը: