Search
Close this search box.

ՊՍԺ-ն՝ Մեսիին․ Այսօր քո օրն է

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն սոցիալական ցանցերում արած գրառումով աջակցել է 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին։ Փարիզյան թիմի եւ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը նոյեմբերի 22-ին մեկնարկում է աշխարհի առաջնությունում։

«Այսօր քո օրն է, Լեո։ Այսօր սկսվում է քո ճանապարհը դեպի երազանք։ Սիրով՝ Փարիզից, մենք միշտ աջակցում ենք քեզ»,- գրել է ՊՍԺ-ն։

Մեսին 5-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը։ Նա հայտարարել է, որ իր կարիերայում վերջին աշխարհի առաջնությունն է։

Ի դեպ, Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 11-մետրանոցից բացեց հաշիվը (տեսանյութ) Սաուդյան Արաբիայի հետ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում։

VAR-ի կիրառումից հետո նշանակվեց 11-մետրանոցը Սաուդյան Արաբիայի թիմի դարպասին։