Search
Close this search box.

Դոլարը էժանանում է. տարադրամի փոխարժեքն այսօր

Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 22-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 390,74 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,14 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,16 դրամով։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 395.38 դրամ է, այն արժեզրկվել է 4.25 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 410.71 դրամ միջին գնով, ինչը 4.61 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։ Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 6.23 դրամ։

Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.75 դրամ միջին գնով, նոյեմբերի 21-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.03 դրամով։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 453.50 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 2.70 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 3,65 դրամով՝ կազմելով 479,19 դրամ։