Search
Close this search box.

«Ասելու բան չկա…»․ Էդմոն Մարուքյանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին

«Մեր յուրաքանչյուր առավոտ սկսվում է ժողովրդավարական Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումների մասին տեղեկություններով։ Այդ հարձակումների միջոցով Ադրբեջանը «խաղաղություն» է առաջարկում Հայաստանին։ Միջազգային հանրությունը լուռ հետեւում է այս աբսուրդին։ Ասելու բան չկա…»,- այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ նշանակության դեսպան Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ հայտարարել էր, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: