Search
Close this search box.

Այլևս չեմ զբաղվում քաղաքականությամբ․ Մգեր Արմենիա

ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիան TET A TET հաղորդման շրջանակներում’ խոսելով իր քաղաքական կարիերայի մասին, նշել է, որ այլևս չի զբաղվում քաղաքականությամբ: Թեև նա նշել է, որ իր կուսակցության խորհուրդը այժմ շարունակում է իր գործունեությունը, բայց նա այլևս չի զբաղվում քաղաքականությամբ ու 5 տարվա դադարից հետո որոշել է նորից զբաղվել արվեստով ու իրեն նվիրել արվեստին: Անդրադառնալով հարցին, թե ժամանակին զբաղվելով քաղաքականությամբ ինչի դեմ էր պայքարում, նա պատասխանել է, որ պայքարում էր այդ պահին երկրում տեղի ունեցող իրավիճակներին:

Նշենք, որ հաղորդման ընթացքում Մհերը նաև խոսել է Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան մասին’ ասելով, որ նրա նման առաջին տիկին այլևս չի լինի:

Մհերի խոսքով’ նա շատ բարի կին էր: Մհերը նաև անդրադարձել է իր և Էմմիի հարաբերություններին, «Դո Ռե Մի»-ն խլելու լուրերին: Նա նշել է, որ իրեն և Վրեժ Կիրակոսյանին Նադեժդա Սարգսյանն է ասել, որ շարունակեն իր գործն ու պահեն այդ հաստատությունը: