Search
Close this search box.

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է ավտովթարի մասին, կան վիրավորներ և մեկ զոհ

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է Ջաբրաիլի շրջանում «ավտովթարի հետևանքով» զինվորականների շրջանում զոհի և վիրավորների մասին։

Հաղորդագրության համաձայն՝ Ջաբրայիլի շրջանի Շուքուրբեյլի գյուղում բեռնատարը բախվել է Պետական սահմանային ծառայությանը պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ։ Տուժածների ընդհանուր թիվը գերատեսչությունը չի հայտնում։