Search
Close this search box.

Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ նախագահի պաշտոնում

Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Ռեփերի խոսքով` իր քարոզարշավը կղեկավարի «Breitbart News»-ի նախկին խմբագիր Միլո Յաննոպուլոսը։

«Այո՛։ Ամեն ինչ շատ պարզ է.. Պարզապես մենք շարժվում ենք դեպի ապագա»,–հայտարարել է ռեփերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը։

Ավելի վաղ ԱՄՆ գործող ղեկավար Ջո Բայդենն ու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էին, որ պայքարելու են նախագահի պաշտոնի համար։
Հավելենք, որ ընտրությունները տեղի կունենան 2024-ի նոյեմբերի 5-ին։