Search
Close this search box.

Կորոնավիրուսային իրավիճակը Հայստանում

Նոյեմբերի 14-20-ը ընկած շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմել է 118: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445631-ի։

Մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր COVID-19-ի բարդություններից մահացել է 8709 մարդ։ Բուժվում է 307 մարդ, մինչ այժմ ապաքինվել է 434 743 մարդ, որից 144-ը՝ վերջին շաբաթվա ընթացքում։

Համաճարակի սկզբից կատարված կորոնավիրուսային թեստերի ընդհանուր թիվը 3 233 258 է։

Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա նոյեմբերի 21-ի դրությամբ իրականացվել է կորոնավիրուսի դեմ 2 մլն 272 հազար 24 պատվաստում, որից առաջին դեղաչափով պատվաստվել է 1 153 929 մարդ, երկրորդով` 1 029 360 մարդ: Խթանիչ է ստացել 82 781 մարդ: