Search
Close this search box.

Իտալական քաղաքը 30 000 եվրո է առաջարկում նորաբնակներին

Իտարլայի գավառական Պրեսիչե քաղաքը միացավ այլ խարխուլ, բայց շատ գեղեցիկ իտալական քաղաքների շարքին, որոնք ցանկանում են ավելացնել բնակիչների թիվը։ Իշխանություններն առաջարկում են 30,000 եվրո պահանջարկ չվայելող բնակարան գնելու դեպքում, որը գնորդները կանվանեն իրենց տունը, հայտնում է CNN-ը։

«Պատմական կենտրոնում կան մինչեւ 1991 թվականը կառուցված բազմաթիվ դատարկ տներ, որոնք մենք կցանկանայինք կրկին կենդանի տեսնել նոր բնակիչների հետ», — ասաց Պրեսիչեի քաղաքապետարանի տեղական խորհրդական Ալֆրեդո Պալեսը: «Տխուր է տեսնել, թե ինչպես են կամաց-կամաց դատարկվում մեր հին թաղամասերը՝ լի պատմությամբ, գեղեցիկ ճարտարապետությամբ ու արվեստով»։

Պալեսը նշել է, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, հավանաբար, ավելի շատ տեղեկություններ և դիմումներ կհայտնվեն քաղաքապետարանի կայքում: Առաջարկը ներառում է մինչև 1991 թվականը կառուցված անշարժ գույքի գնումը և Պրեսիչեի ռեզիդենտի կարգավիճակի ձեռքբերումը։ 500 քմ մակերեսով տունը կարժենա մոտ 25000 եվրո:

«Մենք կառաջարկենք մինչև 30,000 եվրո այն մարդկանց, որոնք ցանկանում են տեղափոխվել այստեղ և գնել այս լքված կացարաններից մեկը», — ավելացրել է նա: «Ընդհանուր ֆինանսավորումը կբաժանվի երկու մասի. միջոցների մի մասը կուղղվի հին տան գնմանը, իսկ մի մասը՝ անհրաժեշտության դեպքում այն ​​վերանորոգելուն»։