Search
Close this search box.

Արտակարգ դեպք՝ Երևանում

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարոթյան փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն թաղամասում քարաթափում է տեղի ունեցել, ինչի պատճառով էլ երթևեկությունը երկկողմանի փակվել է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քարաթափման հետևանքով ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված քարը կլինի մոտ 2 տոննա, իսկ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, որը հեռացնելուց հետո պետք է պատկան մարմինները նաև ճանապարհի եզրին գտնվող նմանատիպ մի քանի վտանգավոր հսկայական քարերը հեռացնեն, քանի որ կա վտանգ, որ այդ քարերը նույնպես կարող են, այդ թվում՝ անձրևից հետո հայտնվեն ճանապարհին։