Search
Close this search box.

Վիճաբանություն և դանակահարություն Քանաքեռում

Նոյեմբերի 18-ին, ժամը 01.05-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա տղամարդ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

հիվանդանոցում հայտնել էր, Քանաքեռի գերեզմանատանն ընկել է: Ժամը 01.20-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 22-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ տանն ընկել է:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, սակայն, պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածները մարմնական վնասվածքները ստացել էինժամը 00.30-ի սահմաններում Քանաքեռի 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. անհայտ անձը դանակահարել էր նրանց:
Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 04.30-ին Քանաքեռի 6-րդ փողոցում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել թաղեցիներին:

18-ամյա երիտասարդը և նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: