Search
Close this search box.

Ռուս ռազմագերիներին պառկեցրել են գետնին ու գնդակահարել

Մակեևկայում (ԼԺՀ) ուկրաինացի զինյալները գետնին պառկեցրել են ռուս ռազմագերիներին և գնդակահարել նրանց։   Մահապատժի տեսագրությունը հրապարակվել է համացանցում, գրում է «MK»-ն։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են զինյալները շրջապատում տունը, ռուս մարտիկներին ստիպում դուրս գալ այնտեղից, նրանց պառկեցնում են գետնին և գնդակահարում են։   Նշվում է, որ սպանվածները կարող էին լինել Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական միլիցիաների ներկայացուցիչներ։

ՌԴ ՊՆ խստորեն դատապարտել է կատարվածն ու համապատասխան հայտարարություն տարածել․ «Ռուս ռազմագերիների դաժան սպանությունը առաջին և միակ ռազմական հանցագործությունը չէ։ Դա սովորական պրակտիկա է Ուկրաինայի Զինված ուժերում, որին ակտիվորեն աջակցում է Կիևի ռեժիմը և որը չնկատելու են տալիս նրա արևմտյան հովանավորները»,- ընդգծել են ՊՆ-ում։