Search
Close this search box.

Սերգեյ Ամիրյանը դիմել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին, Արայիկ Հարությունյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար

Արցախում նախագահի նախկին թեկնածու Սերգեյ Ամիրյանը դիմել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին, նախագահ Արայիկ Հարությունյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Հարգելի հայրենակիցներ
2022 թ. սեպտեմբերի 5-ին դիմել էի Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին, ԱՀ նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Դիմումի մեջ հակիրճ նկարագրել էի ԱՀ նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերը: Մասնավորապես նշել էի, որ 2020 թ. նոյեմբերի 10-ից հետո թշնամու վերահսկողության տակ է անցել 6-7 բնակավայր և հազարավոր հեկտարներով հողատարածքներ:

Իմ կողմից ներկայացված փաստերն ուղղակիորեն կապված են ԱՀ սահմանադրությունում ամրագրված նախագահի գործունեության հետ: Ըստ ԱՀ սահմանադրության 94-րդ հոդվածի, ԱՀ տարածքային ամբողջականության երաշխավորը հանրապետության նախագահն է: Այսինքն, դիմումի բովանդակության մեջ առկա են ենթադրյալ հանցանք մատնանշող տվյալներ, որոնք հիմք են հանդիսացել Արցախի քրդատ օրենսգրքով սահմանված կարգով ընթացքավորել հանցագործության մասին հաղորդումը:

Իրականում, օրենքով սահմանված անհրաժեշտ գործողությունը չի կատարվել, նույնիսկ հանցագործության կատարման մասին առերևույթ ապացույցների առկայության պայմաններում հաղորդումը չի գրանցվել: Հաշվի առնելով, որ դատախազության գործողություններն իրավաչափ չեն, չեն բխում ԱՀ քրդատօրի 27, 186-188, 191-193 -րդ հոդվածներից, դիմել եմ ԱՀ ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարան, դատախազության անգործությունը վիճարկելու համար:

Հ.Գ. Ինչպես ասում էր երջանկահիշատակ Սեյրան Սարոյանը՝ ավելի լավ է մարդուն պատժի դատախազությունը, քան թե Աստված: